«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2005-09-15 | #166, 2005-09-16 | #167, 2005-09-17


«ՍՔԱՅ ԲՐՈԴԲԵՆԴԻ» ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեկ ՀՀ տնտեսական դատարանը լսեց ամերիկյան «Սքայ Բրոդբենդ» կազմակերպությանՙ USTDA դրամաշնորհային մնացորդ մոտ 102.000 ԱՄՆ դոլարն իրենց վերադարձնելու հայցն ընդդեմ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության: Նիստը նախագահում էր դատավոր տկն Ռ. Հակոբյանը: Կողմերը ներկայացնում էին մի կողմից SBSI-ի լիազորած «Կոսմոլոգիայի» անդամ Աշոտ Զաքարյանը եւ «Եվրոպական ինտեգրացիայից»ՙ Վահե Գրիգորյանը: Վերջինս դատարանին ներկայացրեց միջնորդագիր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ին պատճառված վնասի մասին:

Օգոստոսի 31-ին տնտեսական դատարանի որոշմամբ 104. 460. 35 ԱՄՆ դոլարի չափով ՀԿ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու պատճառով այս ընթացքում «Եվրոինտեգրացիայի» մի շարք ծրագրեր ֆինանսական վնաս են կրել, որի համար պահանջվում է հատուցում (մոտ 90.000 դոլարի չափով):

Ներկայացված միջնորդությանը ծանոթանալու համար հայտարարված ընդմիջումից հետո դատավորը դիմեց հայցվորինՙ միջնորդությանը վերաբերող առաջարկությամբ: Աշոտ Զաքարյանը 10-օրյա ժամկետ խնդրեցՙ փաստաթղթերին ծանոթանալու եւ ամերիկյան կողմին տեղեկացնելու համար:

Դատավորը որոշեց միջնորդությունը բավարարել եւ հետաձգել դատական նիստը մինչեւ սեպտեմբերի 28-ը:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4