«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2005-09-21 | #170, 2005-09-23 | #171, 2005-09-24


ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ՄԱԿ-Ի ԳԱՎԱԹԻ ՀԱՄԱՐ

Այսօր սեպտեմբերի 24-ին, Երեւանում, Կասկադին հարող տարածքում ժամը 16:00-19:00-ը տեղի կունենա շախմատի բացօթյա մրցաշար Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գավաթի համարՙ հայ հայտնի գրոսմայստերների եւ պատանի շախմատիստների մասնակցությամբ: Կազմակերպիչներն են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ՀՀ Սպորտկոմիտեն, Գաֆեսճյան հիմնադրամը եւ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան: Մրցաշարի բացմանը կմասնակցեն շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ տ-ն Կոնսուելո Վիդալը:

Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ղեկավարությամբ շախմատի փառատոնին կմասնակցեն նաեւ գրոսմայստերներ Կարեն Ասրյանը, Տիգրան Պետրոսյանը եւ ՀՀ չեմպիոն, գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը, տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչ-շախմատիստներ, լրագրող-շախմատիստներ, ինչպես նաեւ ՀՀ բոլոր մարզերը ներկայացնող 10-12 տարեկան 40 պատանի շախմատիստներ, որոնք էլ «կայծակնային» մրցաշարում կվիճարկեն ՄԱԿ-ի գավաթը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4