Քաղաքապետարանի շենքի առջեւ երեկ հավաքվել էին Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող հողատարածքների (Սուրբ Աստվածամոր հիվանդանոցից մինչեւ Իսակովի պողոտա) վարձակալներըՙ բողոքելու իրենց մշակած տարածքները խլելու համայնքային եւ քաղաքային իշխանությունների մտադրությունների դեմ: Նրանք տեղեկացրին, որ շուրջ 250 ընտանիքներին տրված հողատարածքները կազմում են մոտ 50 հա: Դրանից 30 հա դրվելու է կառուցապատման տակ: Ըստ բնակիչների, այդ մասին իրենց առաջին անգամ տեղեկացրել են համայնքապետարանի գյուղվարչությունից: Մինչդեռ տեղում գտնվող Մալաթիա-Սեբաստիայի համայնքապետ Աղվան Գրիգորյանը ասաց, որ բնակիչների խնդիրների լուծումը վերցնում է իր վրա:
Ա. Մ.