Արտասահմանյան թղթակիցների ընկերակցության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը, որը ղեկավարում է նաեւ լրագրող ֆուտբոլիստների թիմը, երեկ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին հիշեցրեց նրա այն առաջարկը, թե պատգամավորներից կազմված ֆուտբոլային թիմը պատրաստ է մրցելու լրագրողների թիմի հետ: Աշոտյանը, սակայն, այդ գաղափարը հետաձգեց ավելի լավ ժամանակի, երբ քաղաքական գործընթացներն համեմատաբար խաղաղ ընթացք կունենան, այդպիսի հանդիպում գուցե կայանա հաջորդ նստաշրջանի ընթացքում:
Մ. Խ.