«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2005-09-24 | #172, 2005-09-27 | #173, 2005-09-28


ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՎԵՑ ԾԱՆՐՈՐԴ

Հոկտեմբերի 1-8-ը Սլովակիայի Տրենչին քաղաքում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունը: Մի շարք ուժեղագույն ծանրորդների հետ մրցավեճի կբռնվեն նաեւ Հայաստանի պատվիրակները: Պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը, որին օգնում է Օգսեն Միրզոյանը, թիմ է հրավիրել չորս ծանրորդի: 52 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արայիկ Միրզոյանը (Էջմիածին), 69 կգ քաշային կարգում հանդես կգա գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանը, որը վերջերս նվաճել էր պատանիների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Մեկ այլ գյումրեցի ծանրորդՙ Աղվան Մելիքյանը, կմասնակցի մինչեւ 77 կգ քաշային ծանրորդների մրցավեճին: Իսկ 105 կգ-ից ավելի քաշ ունեցող ծանրորդների մրցաշարում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի վանաձորցի Արեն Հակոբյանը:

Աղջիկների թիմում գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ընդգրկել է գյումրեցի Մելինե Գալուզյանին, որը վերջերս դարձել էր Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն, եւ քասախցի Հռիփսիմե Խուրշուդյանին: Վերջինս նման մրցաշարերի զգալի փորձ ունի: Մարզիչների հավաստմամբՙ հավաքականներում ընդգրկված են մեդալների հավակնորդ մարզիկները: Հուսանք, որ նրանք կարդարացնեն սպասելիքները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4