Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, Հայաստանի կանանց մինչեւ 19 տարեկանների Ազգային հավաքականը մեկնել է Իսրայել: Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2005/06 թթ. առաջնության որակավորման առաջին փուլում Իտալիայի, Ավստրիայի եւ Իսրայելի կանանց մինչեւ 19 տարեկանների հավաքականների հետ ընդգրկված է 2-րդ խմբում:
Երեկ ուշ երեկոյան Հայաստանի կանանց հավաքականն առաջին խաղում ուժերը չափել է Իտալիայի մինչեւ 19 տարեկանների ընտրանու հետ:
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամ, ՀՖՖ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Լեւոն Հասրաթյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ