«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2005-09-27 | #173, 2005-09-28 | #174, 2005-09-29


ՌՈՆԱԼԴԻՆՅՈՅԻ ԲԵՆԵՖԻՍԸ

Մանուչարյանը նշեց նորամուտն «Այաքսում»

Ութ հանդիպումներով մեկնարկեց չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 2-րդ տուրը: Եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր թիմային մրցաշարում «Այաքսի» կազմում իր նորամուտը նշեց «Փյունիկի» նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը: Անգլիայի «Արսենալի» հետ սեփական դաշտում կայացած խաղի 69-րդ րոպեին Էդգարը փոխարինման մտավ Բուխարիի փոխարեն: Այդ պահին «Այաքսն» արդեն պարտվում էր 0-2 հաշվով: Նշենք, որ նախորդ շաբաթ Էդգարն «Այաքսի» կազմում իր նորամուտն էր նշել նաեւ Հոլանդիայի առաջնությունում: Էդգարը դարձավ Հայաստանի առաջին ֆուտբոլիստը, որին բախտ վիճակվեց հանդես գալու չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում:

Կայացած հանդիպումներից տպավորիչ էր «Բարսելոնի» հաղթանակը «Ուդինեզեի» նկատմամբ: Այդ խաղում իրեն հիանալի դրսեւորեց Ռոնալդինյոնՙ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: «Բետիսի» հետ առաջնության նախորդ խաղում «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը Ռոնալդինյոյին ու Դեկուին հանգստանալու հնարավորություն էր ընձեռել: «Բարսելոնի» կազմում միջազգային առաջին հանդիպումն անցկացրեց 18-ամյա արգենտինացի հարձակվող Մեսին, որը խաղի նախօրեին իսպանական անձնագիր էր ստացել: Նրան մեծ ապագա են գուշակում եւ արդեն այժմ համեմատում են Մարադոնայի ու Կրուիֆի հետ: Եվ պատանի ֆուտբոլիստն իրեն գերազանց դրսեւորեց:

«A» խմբում հանդես եկող «Յուվենտուսն» ու «Բավարիան» 2-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին, ընդ որում իտալացիները հաջողության հասան խոշոր հաշվով:

Ներկայացնում ենք 2-րդ տուրի համառոտ վիճակագրությունը.

«A» խումբ

«Բավարիա»-«Բրյուգե»ՙ 1-0 (1-0)

Դեմիկելիս (32):

«Յուվենտուս»-«Ռապիդ»ՙ 3-0 (1-0)

Տրեզեգե (27), Մուտու (82), Իբրահիմովիչ (85):

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Յուվենտուսՙ22005-16
2. Բավարիա22002-06
3. Բրյուգե20021-30
4. Ռապիդ20020-40

«B» խումբ

«Այաքս»-«Արսենալ»ՙ 1-2 (0-1)

Ռոզենբերգ (71)-Յունգբերգ (2), Պիրես (69ՙ 11 մ):

«Թուն»-«Սպարտա»ՙ 1-0 (0-0)

Խոջիչՙ (89):

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Արսենալ22004-26
2. Թուն21012-23
3. Այաքս20112-31
4. Սպարտա20111-21

«C» խումբ

«Բարսելոն»-«Ուդինեզե»ՙ 4-1 (3-1)

Ռոնալդինյո (13, 32, 90ՙ 11 մ), Դեկու (41)-Ֆելիպե (24):

«Պանատինաիկոս»-«Վերդեր»ՙ 2-1 (2-1)

Գոնսալես (5ՙ 11 մ), Մանցիոս (8)-Կլոզե (41):

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Բարսելոն22006-16
2. Ուդինեզե21014-43
3. Պանատին.21012-43
4. Վերդեր20021-40

«D» խումբ

«Մանչեսթր յունայթեդ»-«Բենֆիկա»ՙ 2-1 (1-0)

Գիգզ (39), վան Նիստելռոյ (85)-Սիմաու (59):

«Լիլ»-«Վիլյառեալ»ՙ 0-0

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Մանչեսթր յուն.21102-14
2. Բենֆիկա21012-23
3. Վիլյառեալ20200-02
4. Լիլ20110-11

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4