«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2005-09-27 | #173, 2005-09-28 | #174, 2005-09-29


ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆՆԵՐՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ ՊԱՅՔԱՐԸ

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իրենց մրցավեճն ավարտեցին ազատ ոճայինները: Մրցումների վերջին օրը մեր ըմբիշներից մրցագորգ դուրս եկան Հարություն Ենոքյանը (74 կգ) եւ Հաբեթնակ Կուրղինյանը (84 կգ): Ցավոք, երկուսն էլ անհաջող հանդես եկան եւ զրկվեցին մեդալների համար պայքարելու հնարավորությունից:

74 կգ քաշային կարգում հաղթողի գլխավոր հավակնորդն աշխարհի հնգակի չեմպիոն Բուվայսար Սայթիեւն էր: Նա մեկ անգամ եւս հաստատեց իր բարձր կարգը եւ 6-րդ անգամ ուժեղագույնը ճանաչվեց: Եզրափակիչ գոտեմարտում ռուսաստանցի ըմբիշը մեծ առավելությամբ հաղթեց հունգարացի Արպադ Ռիտերին: Իսկ ահա 84 կգ քաշային կարգի աշխարհի գործող չեմպիոն Սաջիդ Սաջիդովին չհաջողվեց պահպանել տիտղոսը: Նա նույնիսկ մրցանակակիր չդարձավՙ բրոնզե մեդալի համար մրցավեճում պարտվելով ղազախստանցի Մահոմեդ Կուրուղլիեւին: Մինչեւ 96 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Հաջիմուրադ Գացալովը, որը պարտության մատնեց վրաց ըմբիշ Լուկա Կուրտանիձեին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4