Գիտաժողով Հայկազյանի 50-ամյակի շրջանակներում
50-րդ հոբելյանական տարեդարձի հունիսյան տոնախմբություններից ընդամենը երկու ամիս անցՙ սեպտեմբերի 12-ին Լիբանանի մշակույթի նախարար, դոկտ. Թարեք Միթրիի բարձր հովանավորությամբ Հայկազյան համալսարանում մեկնարկել է վերոնշյալ թեմայով գիտաժողով, որին մասնակցել են 16 գիտնականներ ավելի քան 10 երկրներից, տեղեկացնում է համալսարանի հասարակական հարաբերությունների բաժնի տնօրեն Միրա Յարդեմյանից ստացված հաղորդագրությունը:
Գիտաժողովի բացման հանդիսությանը ներկա են եղել Լիբանանի մշակույթի նախարարության ներկայացուցիչՙ դոկտ. Ֆաուզի Աթուեն, Լիբանանում Մ. Նահանգների փոխդեսպան Քրիստոֆեր Մուրեյը, հասարակական գործերի աշխատակից Ջուլիետ Վուրը, Լիբանանի խորհրդարանի անդամներ Հակոբ Բագրատունին եւ Եղիա Ջերեջյանը, ինչպես նաեւ Բեյրութի քաղաքապետի ներկայացուցիչը: Երեք օրերին ելույթ են ունեցել Մ. Նահանգներից, Կանադայից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Եգիպտոսից, Սիրիայից, Գերմանիայից, Իտալիայից ժամանած գիտնականներ, որոնց թվում են դոկտորներ Կլոդ Մութաֆյանը, Հիլմար Քայզերը, Վահե Թաշչյանը, Արա Սանջյանը, Աիդա Բուջիկանյանը, Նիկոլա Միլիորինոն, Արաքսի Տերունյան-Խաչերյանը, Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Օհաննես Գյոկչյանը, Ռուբեն Ավշարյանը, Արմեն Ուռնեշլյանը, Նորա Սալմանյանը, Ռուբինա Արթինյանը եւ Ասպետ Քոչիկյանը: Հայաստանից գիտաժողովին մասնակցել են դոկտ. Վերժինե Սվազլյանը եւ դոկտ. Շողիկ Աշեկյանը:
Հ. Ծ.