«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2005-09-28 | #174, 2005-09-29 | #175, 2005-09-30


ԱՆԱՆԴՆ ՈՒ ԹՈՓԱԼՈՎԸ ՍԿՍԵՑԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Արգենտինայի Սան Լուիս քաղաքում մեկնարկեց շախմատային թագի համար մրցավեճը: Ութ ուժեղագույն շախմատիստները 2 շրջանով անցկացվելիք մրցաշարում կորոշեն աշխարհի չեմպիոնին: Այդ տիտղոսի գլխավոր հավակնորդներ Վիշվանաթան Անանդն ու Վեսելին Թոփալովը հաղթանակով մեկնարկեցին: Ընդ որում երկուսն էլ առավելության հասան սեւ խաղաքարերով:

Անանդը խաղում էր Հուդիթ Պոլգարի հետ: Հնդիկ գրոսմայստերը հստակ խաղի շնորհիվ վստահ հաղթանակի հասավ: Թոփալովը մրցում էր Պետեր Լեկոյի հետ: Այդ պարտիան տուրի կենտրոնական մրցախաղն էր: Նրանց միջեւ մինչ այդ կայացած 29 պարտիաներից 7-ում հաղթել էր Լեկոն, 4-ում հաջողությունն ուղեկցել էր Թոփալովին, մնացած մրցախաղերն ավարտվել էին ոչ-ոքի: Լեկոն ուժեղ ցայտնոտում հայտնվեց եւ պարտվեց:

Բոլորից արագ իրենց հարաբերությունները որոշեցին Պյոտր Սվիդլերն ու Մայքլ Ադամսը, որոնք խաղաղ դաշն կնքեցին: Ոչ-ոքի ավարտ ունեցավ նաեւ Մորոզեւիչ-Կասիմջանով պարտիան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4