Հայաստանում Լիբանանի դեսպանությունից հայտնում են քանդակագործ Լեւոն Թոքմաջյանիՙ արաբ հանճարեղ գրող, բանաստեղծ եւ իմաստասեր Ժըբրան Խալիլ Ժըբրանի կիսանդրու աշխատանքներն ավարտելու մասին:
Լիբանանցի մեծ իմաստասերը հայ ժողովրդի բարեկամն էր: Նա Հայոց մեծ եղեռնից արաբական անապատներ քշված մազապուրծ շատ հայորդիների է օգնել: Խալիլ Ժըբրանը ծնվել է Լիբանանի Բըշշարրի գյուղում: Նրան հռչակ է բերել «Մարգարեն» խոհափիլիսոփայական պոեմը, որ թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաեւՙ հայերեն:
Լ. Թոքմաջյանի հեղինակած կիսանդրին Երեւանի քաղաքապետարանի համաձայնությամբ դրվելու է Կիրովի այգումՙ Բեյրութի փողոցին կից: Արաբ մեծ բանաստեղծի կիսանդրին հայ-լիբանանյան ամուր բարեկամության գեղեցիկ արտահայտությունը կլինի հայոց մայրաքաղաքում:
Մ. Բ.