«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2005-09-29 | #175, 2005-09-30 | #176, 2005-10-01


ՄՐՑԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԵՆ

«Արենա» բոուլինգի կենտրոնում երեկ կայացավ լրագրողների միջեւ բոուլինգի գավաթի խաղարկության 2-րդ փուլը: Մրցասպարեզ էին դուրս եկել 16 լրատվամիջոցների 21 մասնակիցներ: Մրցաշարն անցկացվեց օլիմպիական մրցակարգով: Վիճակահանությամբ մասնակիցները բաժանվել էին խմբերի: Յուրաքանչյուր փուլում պայքարից դուրս էին մնում խմբերում վատագույն արդյունքը ցույց տված մասնակիցները: Հաջորդ փուլի ուղեգրերի համար բավական լարված եւ հետաքրքրական պայքար ծավալվեց: «Ազգի» մարզական լրագրող Աշոտ Հայրապետյանը, որն առաջին անգամ էր մասնակցում նման մրցումների, հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլերի արգելքները: Սակայն կիսաեզրափակիչում վաստակած միավորները չբավականացրին մասնակցելու լավագույն եռյակի մրցավեճին:

Գլխավոր պարգեւների համար եզրափակիչում ուժերը չափեցին Կարեն Գիլոյանը («Հ1»), Կարեն Վանյանը («Էֆիր») եւ Մհեր Ղալեչյանը («4-րդ իշխանություն»): Այս եռյակի պայքարում հաղթող ճանաչվեց Մհեր Ղալեչյանը: 2-րդ տեղը գրավեց Կարեն Վանյանը, 3-րդըՙ Կարեն Գիլոյանը: Նրանք պարգեւատրվեցին հուշանվերներով: Բացարձակ լավագույն արդյունքի համար (145 միավոր) հատուկ մրցանակով պարգեւատրվեց Կարեն Վանյանը: Կանանցից լավագույն արդյունք ցույց տված «Սփյուռի» լրագրող Էլինա Սարգսյանին եւս հանձնվեց հատուկ մրցանակ:

Նոյեմբերի սկզբին կանցկացվի բոուլինգի գավաթի խաղարկության 3-րդ փուլը: Երեք փուլերի արդյունքներով լավագույն արդյունք ցույց տված մասնակիցները տարեվերջին կվիճարկեն գավաթը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4