Փարիզում երեկ հայտնի է դարձել, որ ֆրանսիական հայտնի «Աքսա» ապահովագրական ընկերությունը շուտով կփոխհատուցի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին: Հիշյալ ընկերությունը պայմանագիր է կնքել կալիֆոռնիական իրավաբանական ընկերություններից մեկի հետ, որը պաշտպանում է Օսմանյան կայսրության հետապնդումներին զոհ դարձած միլիոնավոր հայերի ազգականների շահերը:
Հիշյալ պայմանագրով կտրվի 17 մլն դոլար փոխհատուցում այն ապահովագրական պայմանագրերի համաձայն, որ հայերը կնքել են նախորդ դարասկզբին «Յունյոն-Բի» ընկերության հետ: Վերջինիս հետագայում կլանել է «Աքսան», որը ներկայումս աշխարհի առաջատար ապահովագրական ընկերություններից է:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, առաջիկայում նմանատիպ փոխհատուցման պայմանագրեր կկնքեն եվրոպական այլ ապահովագրական ընկերություններ:
Ռ. Պ.