Սլովակիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մարզական պատվիրակությանը 3-րդ մեդալը պարգեւեց քասախցի Հռիփսիմե Խուրշուդյանը: 75 կգ քաշային կարգում Հռիփսիմեն երկամարտի 228 կգ (103+125) արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոնուհի:
Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր ծանրորդներից Արայիկ Միրզոյանը դարձել էր արծաթե մրցանակակիր, իսկ Տիգրան Մարտիրոսյանը նվաճել էր բրոնզե մեդալ: Մեկ փոքր բրոնզե մեդալ էլ առանձին վարժությունում նվաճել էր Աղվան Մելիքյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ