Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակելով նախապատրաստվել հոկտեմբերի 12-ին Անդորրայի ընտրանու հետ մրցախաղին, մարզվում է «Փյունիկի» մարզադպրոցի խաղադաշտում: Ցավոք, մարզումների ընթացքում հավաքականի երկու ֆուտբոլիստՙ Էդգար Մանուչարյանն ու Աղվան Մկրտչյանը, վնասվածքներ են ստացել: Բժիշկների հավաստմամբ, Էդգարի վնասվածքը լուրջ է, եւ նա չի կարող մասնակցել առաջիկա ընտրական մրցախաղին: Աղվան Մկրտչյանի մասնակցությունն էլ Անդորրայի հետ հանդիպմանն առայժմ հարցականի տակ է:
Ընդհանրապես, վերջին շրջանում Մանուչարյանի բախտը չի բերում: Նախորդ անգամ էլ, Հոլանդիայի հավաքականի հետ մրցախաղի սկզբում Էդգարը վնասվածք ստացավ եւ ստիպված էր ոչ միայն թողնել խաղադաշտը, այլեւ չմասնակցել չեխերի հետ հանդիպմանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ