«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2005-10-11 | #183, 2005-10-12 | #184, 2005-10-13


ՍՎԻԴԼԵՐԸ ԳՐԵԹԵ ԹԱԳԱԴՐԵՑ ԹՈՓԱԼՈՎԻՆ

Շախմատի աշխարհի առաջնության 12-րդ տուրում կայացավ վճռորոշ նշանակություն ունեցող Թոփալով-Սվիդլեր մրցախաղը: Սպիտակներով խաղացող բուլղարացի գրոսմայստերն իր համար վճռորոշ պարտիան ավարտեց ոչ-ոքի եւ պահպանեց հակառակորդից 1,5 միավորի տարբերությունը: Այսպիսով, կարելի է փաստել, որ Թոփալովը գործնականում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ավարտական 2 տուրերում Թոփալովին բավական է վաստակել ընդամենը 1 միավոր, եթե, իհարկե, Սվիդլերը միավոր չկորցնի: 12 տուրից հետո Թոփալովի հաշվին գրանցված է 9 միավոր: Վերջին տուրերում նրա մրցակիցներն են լինելու Կասիմջանովն ու Պոլգարը:

12-րդ տուրում գրանցված միակ հաղթանակը տոնեց Անանդը, որը սեւերով պարտության մատնեց Լեկոյին: Վերջնագծի մատույցներում հնդիկ գրոսմայստերը բավական հաջող է հանդես գալիս: Նա վաստակել է 7,5 միավոր եւ Սվիդլերի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: 6 միավորով 4-րդ տեղում է Մորոզեւիչը, որը խաղաղ դաշն կնքեց Պոլգարի հետ: Վերջինիս այդպես էլ չհաջողվեց տղամարդկանց հետ հավասար պայքար մղել: Հուդիթը 3,5 միավորով եզրափակում է աղյուսակը: Նա ընդամենը մեկ հաղթանակ է տոնելՙ առավելության հասնելով Կասիմջանովի նկատմամբ: Աշխարհի ներկայիս չեմպիոնն էլ ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ադամսի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4