Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգրերը վիճարկող հավաքականներն ավարտեցին իրենց մրցավեճնՙ ի հայտ բերելով պայքարը շարունակող 16 ուժեղագույններին: Ընտրական առաջին խմբում, որտեղ հանդես էր գալիս նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականը, պայքարը շարունակելու իրավունք ստացան Հոլանդիայի եւ Չեխիայի հավաքականները: ՀՀ հավաքականը վերջին տուրում ազատ էր, քանի որ Անդորրայի երիտասարդական հավաքականը չի մասնակցում մրցաշարին: Խմբի հաղթող դարձան հոլանդացիները, որոնք սեփական հարկի տակ հաղթեցին մակեդոնացիներին (4-0): 2-րդ տեղը զբաղեցրին չեխերըՙ առավելության հասնելով ֆինների նկատմամբ (3-1):
2-րդ խմբից պայքարը կշարունակեն Դանիայի եւ Ուկրաինայի հավաքականները: Յուրօրինակ նվաճման հասան Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները, որոնք անցկացրած բոլոր 10 խաղերում էլ հաղթեցին մրցակիցներին: Պատվավոր մրցանակի համար պայքարը կշարունակեն նաեւ Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Սլովենիայի, Գերմանիայի, Անգլիայի, Բելգիայի, Սերբիայի, Խորվաթիայի եւ Հունգարիայի հավաքականները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ