«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2005-10-13 | #185, 2005-10-14 | #186, 2005-10-15


«ԹԱԼ ԳՐԻԳԸ» ԵՐՐՈՐԴՆ Է

Բուդապեշտում ավարտվեց ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի ընտրական մրցաշարը: Ավարտական տուրում Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Թալ Գրիգը» ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Կիպրոսի չեմպիոն «Արարատի» հետ: Ինչպես եւ նախորդ երկու հանդիպումներում, այս անգամ էլ Հայաստանի ֆուտբոլիստները խաղասկզբում գոլ բաց թողեցին: 24-րդ րոպեին Կիպրոսի թիմում հանդես եկող հայազգի Ալեքսանդր Սարգսյանը կրկնապատկեց հաշիվը: Ի դեպ, վերջինս այդ խաղում դարձավ 3 գոլի հեղինակ:

«Թալ Գրիգին» հաջողվեց բեկում մտցնել խաղում եւ խաղավարտից 4 րոպե առաջ նույնիսկ հաշվի մեջ առաջ անցնել (4-3): Մեր թիմից աչքի ընկան Արմեն Գուլամբարյանը, Զոհրապ Նիազյանն ու Էմիլ Մեսրոպյանը, մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց հյուրերի խաղացողը: «Արարատը» պարտությունից խուսափեց վերջին րոպեին Սարգսյանի խփած գոլի շնորհիվ:

Այսպիսով, գրանցվեց ոչ-ոքի (4-4): «Թալ Գրիգը» 3 խաղում այդպես էլ հաղթանակ չտոնեց եւ 2 միավորով գրավեց 3-րդ տեղըՙ դուրս մնալով հետագա պայքարից: Իսկ խմբի հաղթող ճանաչվեց փորձառու «Բենֆիկան», որը 3-րդ խաղում էլ հաղթանակ տոնեց հունգարացիների նկատմամբ (8-0):

Ընտրական 2-րդ խմբում հաջող հանդես եկան եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Մոսկվայի դինամոյականները, որոնք հաղթանակով ավարտեցին բոլոր 3 խաղերը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4