«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2005-10-14 | #186, 2005-10-15 | #187, 2005-10-18


ՀԱԿՈԲ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Հանգստյան օրերին շախմատիստի կենտրոնական տանը նարդիստները վիճարկեցին կարճ մրցաձեւից Հայաստանի չեմպիոնի կոչումը: Անհատական մրցումներում մրցասպարեզ էին դուրս եկել 54 մասնակիցներ: Բոլորից հաջող հանդես եկավ եւ առաջին անգամ Հայաստանի չեմպիոնի տիտղոսին արժանացավ երեւանցի Հակոբ Ալավերդյանը: 2-րդ տեղը զբաղեցրեց Խաչիկ Առաքելյանը, 3-րդը Կոլյա Մոսոյանն էր:

Թիմային մրցումներին մասնակցեց 12 թիմ: Ուժեղագույն ճանաչվեց «Կոմիտասը», որի կազմում հանդես եկան Գագիկ Մակարյանը, Բագրատ Աբրահամյանն ու Սամվել Պետրոսյանը: Անցկացվեցին նաեւ զույգերի մրցումներ: Մրցավեճի բռնված 22 զույգերից լավագույն արդյունքի հասան Արթուր Մուրադյանն ու Դավիթ Կարաթորոսյանը: Մրցանակակիրներն արժանացան պատվոգրերի եւ դրամական մրցանակների, որոնք սահմանել էր մրցաշարի հովանավորությունը ստանձնած «Սիգարոն» ընկերությունը:

Առաջիկա հանգստյան օրերին հանրապետության չեմպիոնի կոչումը կվիճարկեն նաեւ երկար մրցաձեւի մասնակիցները: Իսկ հոկտեմբերի վերջին մեր մի խումբ ուժեղագույն նարդիստներ կմասնակցեն Փարիզում կայանալիք միջազգային մրցաշարին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4