Սակայն քծնանքը երբեք քաղաքական գործոն չի դառնա
Եղբայրական Վրաստանի բարեկամությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար երբեմն ավելի վտանգավոր է եղել, քան թշնամական Ադրբեջանի ատելությունը: Դա թերեւս պայմանավորված է անպատժելիության մթնոլորտում լկտիացած վրաց ստահակի հարմար առիթի դեպքում իսկույն լկստվելու անզուսպ հակումներով: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ հոկտեմբերի 12-ին Ախալքալաքում «Ախալցխայի ազատագրման բրիգադի» տարածած թռուցիկներին:
Դրանցում հայերին սպառնում են սպանել, նրանց վտարում հայրենի հողերից, մեղադրում են վրացական օդը թունավորելու մեջ, «անհավատարիմ շուն» են անվանում եւ ռուսների «վարձու շնագայլ», միաժամանակ հրճվանքով հիշեցնում են 1915 թ. ցեղասպանության մասին, թե հայերին բնաջնջել են:
Հատկանշական է, որ 1993 թ. սկզբներին հայ ժողովրդի վրա հոխորտալիս ցեղասպանության օրինակով նրան փորձել էր սաստել նաեւ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը, որը նույն տարվա ապրիլին հանկարծամահ եղավ: Օզալի մահն առ այսօր առեղծված է մնում երկրում:
Այլ կերպ, ցեղասպանության մասին հիշեցնելը սոսկ վրացի ստահակներին յուրահատուկ երեւույթ չէ: Սակայն նրանց միանգամայն յուրահատուկ պետք է համարել դարավոր հարեւանին Թուրքիայի միջոցով սպառնալու գործելակերպը: Թերեւս այդ առումով պատահական չէր թռուցիկների զարդարումը թուրքական պետությանը խորհրդանշող կիսալուսնի եւ աստղի նկարներով, առավել եւս դրանց տարածումը հենց հոկտեմբերի 12-ին, երբ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրացական հատվածի բացման համար Վրաստանում էր գտնվում Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը:
Ըստ երեւույթին վրաց ստահակն ինքնապահովության համար նախընտրում է լկստվել տիրոջ ներկայությամբ, հատկապես երբ համոզված է լինում, որ այդ տերըՙ ի դեմս Թուրքիայի, չի հրաժարվել հայերի նկատմամբ ցեղասպանության քաղաքականությունից: Ինքնապահովության համար երախտապարտության զգացումը ստահակին կանգնեցնում է տիրոջը քծնելու պարտադրանքի տակ, հայերին «անհավատարիմ շուն» եւ «վարձու շնագայլ» անվանելը դառնում է քծնանքի միջոց:
Եթե որեւէ ժողովուրդ զուրկ է արժանապատվությունից, ապա նա կարող է քծնել օտար պետությանը: Սակայն չի կարող քծնանքը քաղաքական գործ դարձնել, որովհետեւ ապարդյուն է: Այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար որոշակի արժանիք է պետք: Մինչդեռ արժանապատվությունից զուրկ վրաց ստահակի միակ արժանիքը բթությունն է, այլապես նա ընդամենը 70 հազար բնակչություն ունեցող Աբխազիայում կրած խայտառակ պարտությունը մոռացության տալով, հայերի վրա չէր հոխորտա, ոչ էլ ցեղասպանության մասին կհիշեցներ նրանց: Ինչո՞ւ, այն պարզ պատճառով, որ 1918 թ. դեկտեմբերին, երբ Գերմանիայի զորակցության խոստումներով թեւավորված վրաց ստահակները, օգտվելով Հայաստանի անելանելի կացությունից, բազմահազար գաղթականության սովյալ եւ թշվառ վիճակից, Ադրբեջանի մշտական դավերից, ներխուժեցին Լոռի-Փամբակ, հայկական զորքերը Դրոյի հրամանատարությամբ ընդամենը 3 օրում ոչ միայն մաքրեցին հանրապետության տարածքը, այլեւ կատարելապես ջախջախեցին նրանց:
Ավելին, վրացական ճակատի հրամանատար, գեներալ Ծուլուկիձեն առաջինն էր դիմել փախուստիՙ ստեղծելով տագնապալի իրավիճակ ինչպես Վրաստանում, այնպես էլ մայրաքաղաք Թբիլիսիում: Քանի որ 1915 թ. ցեղասպանությունից արյունաքամ եղած հայ ժողովուրդը իր մեջ ուժ էր գտել Սարդարապատի հերոսամարտով արժանի դաս տալ թուրք մարդասպանին, ուստի վրացի հրոսակը դիմեց անգլո-ֆրանսիական ուժերի հրամանատարությանը, այլապես Թբիլիսիի ճակատագիրը կանխորոշված էր:
Հետեւաբար հայ ժողովրդին 1915 թ. ցեղասպանության մասին հիշեցնելու փոխարեն պետք է հիշել 1918 թ. դեկտեմբերին Հայաստան ներխուժած վրացական զորքերի ջախջախումն ու հետեւություններ անել, թե ովքեր եւ ինչ հանգամանքներում են կանգնեցրել հայկական զորքերի հաղթական մուտքը կիսով չափ լքված Թբիլիսի:
Հարցը սակայն սոսկ վրացի ստահակը չէ, այլ Ջավախքում տիրող ամենաթողության մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու հայտարարությունը, թե «այժմ մենք վերահսկողություն ենք սահմանում, ինչը նշանակում է, որ որոշակի փուլում հնարավոր են բախումներ»: Ակնհայտ սադրանքի բնույթ կրող այս հայտարարությունը պետք է պայմանավորել վերջին շրջանում ամերիկյանի գլխավորությամբ արեւմտյան մամուլում Սաակաշվիլու հասցեին հաճախակի հնչող քննադատություններով: Դրանք դժգոհության արտահայտություններն են: Ըստ ամենայնի, Վրաստանի նախագահին չի հաջողվում վերացնել Արեւմուտքի դժգոհության պատճառները, եւ նա Իլհամ Ալիեւի նման փորձում է ապավինել Թուրքիայի աջակցությանը, նախապես իմանալով հայ-վրացական հարաբերությունների սրման հարցում վերջինի շահագրգռությունները:
Այլապես, Ախալքալաքում գործող «Վիրք» կուսակցության ղեկավար Դավիթ Ռստակյանը «Ախալցխայի ազատագրման բրիգադ» ստորագրությամբ տարածված թռուցիկները Վրաստանի հատուկ ծառայությունների գործը չէր համարի:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ