«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2005-10-18 | #188, 2005-10-19 | #189, 2005-10-20


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌԱԴԻՈՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ

2007 թ.-ից Հայաստանը, ինչպես նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը, ընդգրկվելու են ռադիո եւ հեռուստատեսային հեռարձակման եվրոպական գոտում: Այս մասին երեկ, մեկնաբանելով Երեւանում բացված կապի տարածաշրջանային համագործակցության կապի վարչակարգերի ղեկավարների խորհրդի 34-րդ եւ տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող խորհրդի 8-րդ նիստի ընդունած որոշումը, ասաց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նա նշեց, որ այդ որոշումը խորհրդատվական բնույթ ունի, եւ Հայաստանը պայքարելու է, որպեսզի այն կյանքի կոչվի:

Վերոնշյալ կառույցների նիստի վերաբերյալ որոշակի տեղեկություններ լրագրողներին հայտնեց նաեւ Ռուսաստանի կապի եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարար Լեոնիդ Ռեյմանը: Նա մասնավորապես հայտնեց, որ քննարկվող հարցերի թվում էր կապի մատչելիության խնդիրը: Նա բերեց նաեւ Մոսկվայի օրինակը, որտեղ բջջային կապի բաժանորդների թիվն ավելին է բնակիչների թվից, իսկ ինտերնետ կապից օգտվում է յուրաքանչյուր երկրորդը, մինչդեռ բնակչության 30 տոկոսի համար կապի այդ տեսակներն անհասանելի են:

Ի դեպ, երեկ Անդրանիկ Մանուկյանը հայտնեց, որ Երեւան էր հրավիրվել նաեւ Ադրբեջանի կապի նախարարը, որը չի ժամանել:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4