«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2005-10-19 | #189, 2005-10-20 | #190, 2005-10-21


«ԲԱԳՐԱՏ ՏՈՒՐԸ» ՀԱՍՈՒՅԹԻ ՉԱՓԸ ՆՎԱԶԵՑՎԱԾ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Հայտնում են տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից

Ինչպես տեղեկանում ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լրատվական ծառայությունից, հակամրցակցային համաձայնության համար տուգանված «Բագրատ տուր» ընկերության ղեկավար Բագրատ Նավոյանը զանգվածային լրատվամիջոցներին իր տված հարցազրույցում նշել է, որ ընկերության նկատմամբ կիրառված տուգանքի չափը կկազմի մոտ 1 միլիոն 170 հազար դրամ, ինչն, ըստ նրա, կազմում է ընկերության շրջանառության 1 տոկոսը: Հանձնաժողովը հարկ է համարել հստակեցնել, որ իրականում, դատելով միայն ուղեւորափոխադրումների քանակի մասին ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված, ինչպես նաեւ հենց «Բագրատ տուրից» ստացված տվյալներից, հասույթի մեկ տոկոսի չափը լրատվամիջոցներին ներկայացվել է նկատելիորեն նվազեցված:

Լրատվական ծառայությունից տեղեկանում ենք նաեւ, որ տուգանքի վճարման համար «Բագրատ տուր» եւ «Քուլե» ընկերություններին տասնօրյա ժամկետ է տրվել, որի մասին համապատասխան փաստաթուղթ նրանք պետք է ներկայացնեն հանձնաժողովին: Հանձնաժողովը այդ փաստաթղթերը ստանալուց հետո ավելի ստույգ կգնահատի, թե որքան է կազմում հասույթի մեկ տոկոսը, ինչի մասին հանձնաժողովը կհայտնի լրացուցիչ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4