Մադրիդում ընթացող թենիսի «Masters» կարգի մրցաշարում հաջող է հանդես գալիս Դավիթ Նալբանդյանը: Նա հաջողությամբ է հաղթահարել նախնական փուլերի արգելքներըՙ մտնելով 1/8 եզրափակիչ: 3-րդ փուլում Նալբանդյանը հաղթեց շվեդ թենիսիստ Յուհանսոնին (6-3, 7-5): Պայքարը շարունակում է նաեւ իսպանացի Ռաֆայել Նադալը, որը մրցաշարում հանդես է գալիս առաջին համարի տակ: Նադալը նախ պայքարից դուրս մղեց ռումինացի Վիկտոր Խանեսկուին (7-6, 6-3), ապա պարտության մատնեց Ռոբրեդոյին (6-2, 6-4): Նադալի համար ընթացիկ մրցաշրջանը բավական հաջող է ընթանում: 19-ամյա իսպանացին արդեն 10 մրցաշարերի հաղթող է ճանաչվել:
1/8 եզրափակիչում հանդես գալու իրավունք նվաճեցին նաեւ Շտեպանեկը, Ջինեպրին, Ֆեռերը, Լյուբիչիչը, Գոնսալեսը, Կառլովիչը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ