Բասկետբոլի Հայաստանի պատանեկան առաջնությունում 2 տուրից հետո ի հայտ են եկել առաջատարները: Պատանիների մրցաշարում 2 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Արաբկիր» եւ «Էրեբունի» թիմերը, որոնք տոնել են երկուական հաղթանակ: Արաբկիրցիները բացահայտ առավելությամբ (90-15) հաղթեցին Էջմիածնի թիմին: Մասիսի եւ Գյումրու թիմերի մրցավեճում ավելի ուժեղ գտնվեցին մասիսցիները (58-33): Աղջիկների մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնեցին «Գրանդ Քենդիի» բասկետբոլիստուհիներըՙ 54-46 հաշվով պարտության մատնելով գյումրեցիներին: Հաջող հանդես եկան նաեւ «Նաիրի» ակումբի եւ Արարատի բասկետբոլիստուհիներըՙ առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ