Կամերային երաժշտության տան դիմաց կառուցվող զվարճանքի համալիրից առայժմ քանդվել է միայն բիլիարդանոցի տանիքը. քարե շինությունները ամուր կանգնած են, իսկ դրանք քանդելու որոշումը դեռ անհայտ է:
Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը Արամ Ղարաբեկյանին խոստացել է շենքը չափագրելուց եւ հատակագծի հետ համեմատելուց հետո համապատասխան առաջարկներ անել: «Քաղաքապետարանի պատասխանին երեկ էինք սպասում, սակայն այժմ լուր չկա»: Շաբաթ օրվա բողոք-երթին իր չմասնակցելու պատճառը ոչ թե «SOS Երեւան» շարժումից նահանջելն էր, այլ հարցին ընդհանրական բնապահպանական հնչեղություն տալը: Նա համոզված է, որ ներկա պահին պետք է կոնկրետ հաջողություններ արձանագրել, հետո միայն անցնել ավելի լայն հարցերի:
Ռ. Պ