«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2005-11-01 | #198, 2005-11-02 | #199, 2005-11-03


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ 7 ԾԱՆՐՈՐԴՆԵՐ

Նոյեմբերի 8-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Առաջնության պարգեւները վիճարկող ուժեղագույն ծանրորդների թվում կլինեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Նախատեսվում է Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկել 7 ծանրորդի: Մրցահարթակ դուրս կգան 69 կգ քաշայիններ Արմեն Ղազարյանն ու Արթուր Դանիելյանը, 77 կգ քաշայիններ Հովհաննես Ամրեյանն ու Գեւորգ Դավթյանը: 85 կգ քաշային կարգը կներկայացնեն Արսեն Մելիքյանն ու Տիգրան Մարտիրոսյանը: Ինչպես միշտ, մարզիչներն ու երկրպագուները մեծ սպասելիքներ ունեն մեր ամենափորձառու ծանրորդ, գերծանրքաշային Աշոտ Դանիելյանից: Հուսանք, որ Հայաստանի պատվիրակները կարդարացնեն սպասելիքները եւ տուն կվերադառնան պարգեւներով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4