«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2005-11-01 | #198, 2005-11-02 | #199, 2005-11-03


ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ՄԵՏԱԼԻՍՏ»

Կարեն Օհանյանը պայմանագիր է ստորագրել Ուկրաինայի բարձրագույն խմբում հանդես եկող Խարկովի «Մետալիստի» հետ: Նա արդեն հասցրել է իր նորամուտը նշել թիմի կազմում: «Զակարպատիեի» հետ խաղում Օհանյանը նույնիսկ գոլի հեղինակ է դարձել, սակայն մրցավարն այն չի հաշվել: Օհանյանի խաղը գոհացրել է թիմի գլխավոր մարզիչ Միրոն Մարկեւիչին:

Հիշեցնենք, որ 23-ամյա Կարեն Օհանյանը մինչ Ուկրաինա տեղափոխվելը հանդես է եկել ռուսաստանյան թիմերումՙ Մոսկվայի «Տորպեդոյում» ու «Տորպեդո-Մետալուրգում» եւ «Ալանիայում»: Ժամանակին նրա խաղն արժանացել էր Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչների ուշադրությանը, սակայն Օհանյանը չցանկացավ ընդունել հրավերըՙ հույս ունենալով խաղալ Ռուսաստանի երիտասարդական ընտրանում: Հետագա տարիներին նրա ֆուտբոլային գործերն այնքան էլ հաջող չընթացան, ստիպված էր թիմից-թիմ տեղափոխվել, ոչ միշտ էր ընդգրկվում հիմնական կազմում: Գուցե նրան հաջողվի Ուկրաինայում ինչպես հարկն է դրսեւորել ֆուտբոլային ունակությունները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4