«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2005-11-02 | #199, 2005-11-03 | #200, 2005-11-04


ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՏ

Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումները նախատեսված են 2006 թ. երկրորդ կեսին: Երեկ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմկոմիտեի պատվիրակության անդամներինՙ Վելերի Տերանովային, Նելլի Տարդիվիեին, Դմիտրի Օվչիննիկովինՙ Ֆրանսիայի ԱԳՆ միջազգային համագործակցության եւ զարգացման գլխավոր վարչության տնօրեն Ֆիլիպ Էտիենի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին:

Հայաստանի տարին Ֆրանսիայում, անկասկած, իր նշանակությունն է ունենալու հայ-ֆրանսիական համագործակցությունների զարգացման արդի փուլում: Մշակութային երկխոսություններն առհասարակ լավագույն առիթներն են ժողովուրդների փոխըմբռնումների եւ փոխադարձ հաղորդակցումների: Հայաստանում ֆրանսիական մշակույթի հանդեպ եղած սերը նպաստաբեր պետք է լինի Ֆրանսիայում հայկական մշակույթն առավել տրամադրելի եւ ընկալելի դարձնելու համար:

Կողմերը երկուստեք նշեցին այս միջոցառման կարեւորությունը հայ-ֆրանսիական համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Պատվիրակությունը, որ Հայաստան այցելել է Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմակերպման համատեղ կոմիտեի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով, տեղեկացրեց ծրագրերի նախապատրաստական ընթացքի մասին:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4