«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2005-11-08 | #203, 2005-11-09 | #204, 2005-11-10


ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

Հանրապետական ուսանողական 7-րդ խաղերի ծրագրում ընդգրկված է յոթ մարզաձեւՙ կրոս, սեղանի թենիս, շախմատ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ եւ ֆուտբոլ: Մրցումներին մասնակցում են հանրապետության պետական եւ մասնավոր 64 բուհերի ուսանողները:

Առաջինը մրցասպարեզ դուրս եկան թեթեւատլետները: Աղջիկների 500 մ վազքում հաջողությունն ուղեկցեց վանաձորցի մարզուհիներին: Բոլորից արագ մրցատարածությունը հաղթահարեց Գայանե Բուլղադարյանը: Մրցանակային եռյակը կազմեցին նաեւ Մերի Ձավարյանն ու Գոհար Ասատրյանը:

Տղաների 1000 մ վազքում եւս լավագույնը վանաձորցի էր: Տիգրան Մանուկյանը բոլորից արագ հաղթահարեց մրցատարածությունը: Թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց Գյումրիի մանկավարժական ինստիտուտի թիմը: Նոյեմբերի 11-ին իրենց մրցավեճը կսկսեն սեղանի թենիսիստները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4