«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2005-11-09 | #204, 2005-11-10 | #205, 2005-11-11


ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ ՄԱԿՆԻՇԱՎՈՐՎԱԾ ՉԷ

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքովՙ մամուլի եւ ՀԿ-ների միջոցով ձեւավորված այն տեսակետը, թե հայկական մթերքն առավել որակյալ է, քան ներմուծվածը, թեեւ մեծ մասամբ ճիշտ է, սակայն դա շեղում է հայացքն իրական պատկերից: Իրականությունն այն է, որ տեղական մթերքը հաճախ չի փայլում մակնիշավորման առումով, եւ մեր խանութներում վաճառվող մթերքի գրեթե կեսի վրա հստակ չի նշված` ո՞վ է պատրաստել, ե՞րբ եւ մինչեւ երբ է ապրանքը ենթակա գործածման: Կամ էլ այնպիսի երկիմաստ գրություններով են մակնշված, որ գործածության ժամկետի վերաբերյալ միանշանակ եզրակացություն դժվար է անել: Մակնիշավորման անլիարժեքությունն էլ հենց անորակ ապրանքի ստույգ նշանն է: Մինչդեռ ներմուծված ապրանքների վրա մեծ մասամբ նշվում են անհրաժեշտ ցուցանիշները: «Պետական, հասարակական մարմինները, տեղական ապրանքները գովազդելու հետ մեկտեղ, պետք է առավել խիստ վերահսկողություն սահմանեն տեղական արտադրության սննդամթերքի բացառապես բոլոր տեսակների մակնիշավորման վրա, այլապես վտանգվում է սպառողի առողջությունը», առաջարկում է Ա.Պողոսյանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4