«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2005-11-12 | #207, 2005-11-15 | #208, 2005-11-16


Մ. ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ԴԱՇԻՆՔ ՉԻ ՍՏԵՂԾԵԼ

Մամուլում հրապարակում էր տպագրվել, որ Գագիկ Ծառուկյանը ստեղծել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ պատրաստվում է 2007 թ. խորհրդարանական ընտրություններինՙ դաշինք կազմելով Մանուկ Գասպարյանի ԺՈՒԿ-ի եւ Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցության հետ:

Մանուկ Գասպարյանն այսօր հերքեց այդ լուրը. «Ես որեւէ խոսակցություն չեմ ունեցել եւ չեմ տեսնվել Գագիկ Ծառուկյանի հետ: Այդ լուրը բացարձակ հերյուրանք է: Ծառուկյանն էլ այդպիսի բան չէր ասի: Խորհրդարանական հաջորդ ընտրություններին ես աշխատելու եմ մենակ գնալ: «Աչքիս առաջ ուրիշ նախընտրական դաշինքներ են, որոնք ընտրություններից հետո չեն կարողացել կիսել տեղերը: Եթե դաշինքի խնդիր առաջանա, համազոր մարդկանց հետ կկարողանանք որոշել, թե 5 տոկոսը հաղթահարելու դեպքում ո՞ւմ լուման ի՞նչ է լինելու, այդ ժամանակ էլ գուցե խոսենք»:

Մ. Գասպարյանը չի կարծում, թե Սամվել Բաբայանի կուսակցությունը Հայաստանում հաջողություն կունենա. «Հայաստանում կուսակցություն ստեղծելովՙ մարդիկ իրենց խնդիրներն են լուծում: Համոզված եմ, որ նորից էս ամբողջ կազմը գալու է հաջորդ խորհրդարան, համարյա նոր մարդ չի լինելու, թե 1-2 կուսակցություն հաղթահարի 5 տոկոսըՙ չգիտեմ»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4