Երեկ Սամսուն քաղաքի գավառներից Չարշամբայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին բացեցին «Կապույտ հոսք» գազամուղը:
Գազամուղի բացման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ երեք երկրների ղեկավարների հանդիպումը, որին հետեւեց համատեղ մամուլի ասուլիսը: Երեկոյան հյուրերը մեկնեցին Սամսունից: «Կապույտ հոսք» գազամուղի հիմքերը դրվել էին դեռեւս 1997 թ. Ռուսաստանի եւ Թուրքիայի ստորագրած համաձայնագրով, որը ոչ լրիվ ծավալներով սկսել է շահագործվել 2003 թ.: Նախագծին ռուսական «Գազպրոմի», թուրքական «Բոթաշի» հետ ներգրավվել էր նաեւ իտալական ENI ընկերությունը:
Հ. Չ.