«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2005-11-17 | #210, 2005-11-18 | #211, 2005-11-19


ՍԵՐԳՈ ՉԱԽՈՅԱՆԻՆ ՑՄԱՀ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, գյումրեցի Սերգո Չախոյանին, որը վերջին տարիներին բնակվում է Ավստրալիայում, ցմահ որակազրկում է սպառնում: Անցած տարվա հոկտեմբերին Մելբուռնում անցկացված մրցումներից հետո վերցված նրա արյան անալիզում հայտնաբերվել են արգելված խթանիչներ: Եթե կրկնակի դոպինգ ստուգումը եւս հաստատի նրա օրգանիզմում ամֆետամինի առկայությունը, ապա Սերգո Չախոյանը ցմահ կորակազրկվի, քանի որ հայ ծանրորդը երկրորդ անգամ է «բռնվում» դոպինգ ընդունելիս: Հիշեցնենք, որ 2001 թ. նրա օրգանիզմում հայտնաբերվել էր ստանոզոլոլ արգելված խթանիչը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4