Հունահռոմեական ոճի հայ երկու ըմբիշներՙ Կարեն Մնացականյանը (60 կգ) եւ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) կմասնակցեն նոյեմբերի 25-27-ը Ֆրանսիայի Նիցա քաղաքում կայանալիք ֆրանսիացի հանրաճանաչ ըմբիշ Անրի Դուկլանի անվան ավանդական միջազգային մրցաշարին: Սովորաբար այդ մրցումներին մասնակցում են առաջատար մի շարք երկրների մարզիկներ: Ըստ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի, ֆինանսական միջոցների առկայության դեպքում ավելի մեծ թվով հայ ըմբիշներ կմասնակցեին մրցաշարին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ