«Արմավիա» ընկերության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ Նիժնի Նովգորոդ-Երեւան 962 չվերթի ինքնաթիռը երեկ Երեւանի ժամանակով 16:48-ին պարտադրաբար վայրէջք է կատարել Մինվոդիումՙ ուղեւոր Երեմ Մարգարյանի ստամոքսի խոցի սուր նոպայի պատճառով: Մինվոդիի շտապօգնության կանչով հիվանդը հոսպիտալացվել է քաղաքային հիվանդանոցՙ որդու ուղեկցությամբ: 1 ժամվա ընթացքում ինքնաթիռը շարունակելու էր թռիչքը:
Մ. Բ.