«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2005-11-24 | #215, 2005-11-25 | #216, 2005-11-26


ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԲԲԻ ՄԵՑԳԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Նոյեմբերի 24-ի համարում «Ազգը», ընդգծելով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության մասին Սլովենիայում արած հայտարարության, ինչպես նաեւ Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերի Մեծ եղեռնի հուշարձան կատարած այցելության կարեւորությունը ոչ միայն Հայաստանի համար, նշել է, որ թուրքական թերթերի լռությունը գերազանցում է ենթադրությունները:

Դրանցից «Հյուրիեթը» նոյեմբերի 25-ին «Դեմ չենք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը» վերնագրով անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, իսկ «Ռադիկալը» նույն օրը «Գլխավոր ռաբբիի աջակցությունը Երեւանին» վերնագրովՙ Յոնա Մեցգերի վերոհիշյալ այցելությանը: Ուշագրավ են անդրադարձների շեշտադրումները:

«Հյուրիեթը» նշում է. «Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ Թուրքիայի անդամակցության դեպքում Հայաստանը կդառնա ԵՄ-ի սահմանակից հարեւանը: Մինչ այդ հայ ղեկավարներն արտահայտվում էին այսպես կոչված Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիային առաջադրելու մասին»:

«Ռադիկալն» էլ գրում է. «Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը Հայաստանում ասաց. «Հրեական հասարակությունը ճանաչում է հայերի ցեղասպանությունը»: Երեւանում նա այցելեց ցեղասպանության զոհերի հուշարձան եւ ի պատասխան «Իսրայելը դեռեւս պաշտոնապես չի ճանաչել հայերի ցեղասպանությունը, Դուք ինչո՞ւ եք ճանաչում» հարցին ասաց. «Ես ցեղասպանություն բառն եմ օգտագործում, որովհետեւ այդ փաստը հաստատում են Ցեղասպանության թանգարանում տեսածս բոլոր լուսանկարներն ու վավերագրերը»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4