«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2005-11-24 | #215, 2005-11-25 | #216, 2005-11-26


DFID-Ի ՏՆՕՐԵՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից ստացված հաղորդագրությամբ, նոյեմբերի 28-30-ը Երեւանում կլինեն Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Ամերիկայի վարչության տնօրեն Մարտին Դինհամը եւ Հարավային Կովկասի, Միջին Ասիայի եւ Մոլդովայի բաժանմունքի պետի տեղակալ Մելիսա Հարոլդը: Նրանց նպատակն է ծանոթանալ Հայաստանի կառավարության վարած քաղաքականությանը, երկրի զարգացման ընթացիկ ծրագրերին: Հյուրերը կհանդիպեն Հայաստանի տարածքային կառավարման, արտաքին գործերի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարների, Ազգային ժողովի նախագահի տեղակալի, ինչպես նաեւ հանրապետության նախագահի տնտեսական հարցերի գլխավոր խորհրդականի հետ: Այցի վերջին օրը նրանք կմեկնեն Գավառՙ հանդիպելու Գեղարքունիքի մարզպետին եւ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության ծրագիրն իրականացնող կազմակերպության գրասենյակի աշխատանքներին, որից հետո կուղեւորվեն Թբիլիսի:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4