Վլադիմիր Հակոբյանն առողջական վիճակի վատթարացման պատճառով չի մասնակցի նոյեմբերի 27-ին Խանտի Մանսիյսկում մեկնարկելիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը: Առաջին փուլում նրա մրցակիցն ավստրիացի Գարի Լեյնն էր, որն առանց պայքարի դուրս կգա հաջորդ փուլ: Այսպիսով, աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն Լեւոն Արոնյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Ասրյանն ու Ռաֆայել Վահանյանը: Այս քառյակից ամենալուրջ մրցակիցը թերեւս բաժին է ընկել Արտաշես Մինասյանին, որը մրցելու է հոլանդացի Լյուկ վան Վելիի հետ: Ռաֆայել Վահանյանի մրցակիցն էլ հայտնի լեհ շախմատիստ Ռոբերտ Կեմպինսկին է: Ասրյանն ուժերը կչափի չին շախմատիստ Վանգ Յուի հետ: Թերեւս ամենաթույլ մրցակիցը բաժին է ընկել մրցաշարում երրորդ վարկանիշն ունեցող Լեւոն Արոնյանին: Նա հաջորդ փուլի ուղեգրի համար կմրցի եգիպտացի Ալի Ֆրհատի հետ:
Մրցաշարում հանդես կգա նաեւ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը, որի մրցակիցը ֆիլիպինցի Մարկ Պարագուան է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ