«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2005-11-25 | #216, 2005-11-26 | #217, 2005-11-29


ԲՈՒԴՅՈՆՈՎՍԿՈՒՄ ՕԾՎԵՑԻՆ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԵՐԸ

Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքում երեկ կատարվել է կառուցվող հայկական Սուրբ Հարություն եկեղեցու օծման ծես: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը նշում է, որ օծվել են կառուցվող եկեղեցու 16 անկյունաքարեր. 12-ըՙ առաքյալների եւ 4-ըՙ ավետարանիչների պատվին: Աղոթքների եւ մյուս հատուկ ծիսակատարությունների ընթացքում քարերը պահած 16 անձինք կդառնան եկեղեցու շինարարության համահովանավորներ: Շինարարության գլխավոր հովանավորը «Յարպիվո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, բնիկ բուդյոնովսկցի Անատոլի Արզիմանովն է:

Օծման արարողությանը մասնակցել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավի թեմի առաջնորդ Մովսես եպս. Մովսիսյանը, այլ հոգեւորականներ, ինչպես նաեւ Ռուսիո ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ, քաղաքի ղեկավարներ:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4