Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Համլետ Մխիթարյանը, որ հանդես էր գալիս Բելառուսի ՄՏԶ-ՌԻՊՕ թիմում, ձմռանը կտեղափոխվի շոտլանդական «Հարտս»: Հայ ֆուտբոլիստն իրեն գերազանց դրսեւորեց բելառուսական թիմում, որի կազմում դարձավ Բելառուսի գավաթակիր եւ առաջնության բրոնզե մրցանակակիր: Մրցաշրջանի արդյունքներով Համլետ Մխիթարյանը ճանաչվել է Բելառուսի լավագույն լեգեոներ: Համլետ Մխիթարյանը դեռեւս ամռանը մեկնել էր Շոտլանդիաՙ փորձաշրջան անցնելու «Հարտսում»: Նրա խաղն արժանացել էր մարզիչների ուշադրությանը, սակայն մուտքի վիզայի հետ կապված հիմնախնդիրների պատճառով տեղափոխման հարցը հետաձգվեց:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ