Շարունակելով նախապատրաստությունը ձմեռային օլիմպիական խաղերին, Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը մասնակցում է Ճապոնիայում մեկնարկած Գրան պրիի խաղարկությանը: Օրիգինալ տանգոյի կատարումից հետո մեր գեղասահորդները 29,03 միավորով զբաղեցնում են 6-րդ տեղը 11 մասնակիցների մեջ: Առաջատարը Մարիա Դյուբրեյլ-Պատրիկ Լուզոն կանադական զույգն է (36,41 միավոր): 2-րդ տեղում ընթանում են բուլղարացի գեղասահորդներ Ալբենա Դենկովան ու Մաքսիմ Ստավիսկին: Լավագույն եռյակը եզրափակում է Յանա Խոխլովա-Սերգեյ Նովիցկի ռուսաստանյան զույգը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ