«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2005-12-07 | #224, 2005-12-08 | #225, 2005-12-09


ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՆՈՒՅՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆՈՒՅՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԱՐԺԱՆԱՑԱՎ

Հայաստանում շատերն են տառապում ստուգումներ կատարելու մարմաջով, եւ չեմ կարծում, որ օրենսդրորեն այդ հնարավորությունն ընձեռելու կարիքը կա: Ստուգումների շատ ու բազմազան լինելը կոռումպացվածության ապացույց է եւ դրա մեծացման հնարավորություն:

Այսպես արտահայտվեց երեկ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ստուգումների օրենքում լրացումներ կատարելու օրինագծի առնչությամբ ու հավելեց, որ ինքն այս անգամ էլ դեմ է քվեարկելու օրինագծին: Օրինագծի ինչպես նախորդ, այնպես էլ այս ընթերցումն արժանացավ տասնյակը չանցնող պատգամավորների ներկայությանը: Երեկ մի քանի օրինացերկրական, մի քանի հանրապետական, ՄԱԿ խմբակցության եւ Ժող. պատգամավոր խմբի մեկական պատգամավորներին ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ օրինագիծը մի քանի անգամ քննարկվել է առաջին ընթերցումից հետո եւ բովանդակային փոփոխություն չկրելով ձեռք է բերել ավելի հղկված եւ հստակ ձեւակերպում: Մինասյանը նաեւ հարկ համարեց ընդգծել, որ եթե ստուգումների համակարգը կոռումպացվածությունից հեռու պահելու մտահոգությունը միայն խոսքերով չի արտահայտվում, ապա պետք է ընդունել առաջարկվող օրինագծի նպատակահարմարությունը:

Նույնը փաստեց նաեւ օրինագծի հիմնական ներկայացնողՙ հարկային պետական տեսչության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ինչպես եւ նախորդ ընթերցման ժամանակ, այնպես էլ երեկ որոշակի դժգոհություն եւ ընդհանրապես վերաբերմունք արտահայտվեց օրինագծի մասին պատգամավորների կողմից, մասնավորապես հարց հնչեցրեց Հովհաննես Մարգարյանը, ով նախորդ անգամ խորհրդարանի ամբիոնից առիթ էր ունեցել հայտարարելու, թե ինքն էլ ձեռնարկատեր է: Օրինագծի քվեարկությունը տեղի չունեցավ քվորումի բացակայության պատճառով:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4