ԲՐՅՈՒՍԵԼ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջեւ համագործակցության հնարավորությունները: «Մենք կվերլուծենք, թե ինչպես կարող ենք կառուցել մեր համագործակցությունը», ասել է Սհեֆերը Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նա հայտնել է, որ խորհրդի նիստում ՀԱՊԿ-ն նախագահող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է տարածաշրջանային այդ կազմակերպության հնարավորությունների մասին, կազմակերպություն, որը միավորում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: