Շավարշ Քոչարյանին փոխարինեց Ստեփան Դեմիրճյանով
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանին այսուհետեւ կփոխարինի խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Այս խնդիրը բարձրացել է, քանի որ լրացել է պատվիրակության անդամների հավատարմագրման ժամկետը, եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը դիմել է խմբակցություններին` ներկայացնելու իրենց պատվիրակներին: Ըստ ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի` այս փոփոխությունը անսպասելի չէր, քանի որ ամենասկզբից էլ հենց Ս. Դեմիրճյանը պետք է լիներ ԵԽԽՎ կազմում, բայց նա այն ժամանակ առաջարկել է Շավարշ Քոչարյանին: Վերջինս ըմբռնումով է մոտեցել այդպիսի որոշմանըՙ միաժամանակ նկատելով, որ ինքը մի շարք հանձնաժողովների անդամ է եւ այդ իմաստով խմբակցությունը կորուստներ կունենա:
Մ. Խ.