«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2005-12-14 | #229, 2005-12-15 | #230, 2005-12-16


ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏԻԱՅՈՒՄ ՈՉ-ՈՔԻ

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցախաղի առաջին պարտիան Լեւոն Արոնյանի եւ Ռուսլան Պոնոմարյովի միջեւ 31-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Հայ գրոսմայստերը այդ պարտիայում խաղում էր սեւերով: 3-4-րդ տեղերի համար Բաքրոյի ու Գրիշչուկի մրցավեճը եւս խաղաղ ելք ունեցավ: Նույնպիսի արդյունք գրանցվեց 5-6-րդ տեղերը վիճարկող Գելֆանդի եւ Բարեեւի պարտիայում: Ռուբլյովսկին հաղթեց Գուրեւիչին, Կառլսենը` Կամսկուն, Մալախովը` Վալյեխոյին, Վան Վելին` Դրեեւին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4