«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2005-12-14 | #229, 2005-12-15 | #230, 2005-12-16


ՊԱՐԳԵՎՆԵՐ ՄՐՑԱՇՐՋԱՆ-2005-Ի ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻՆ

Երեկ «Նոր Ձորաբերդ» համալիրում տեղի ունեցավ ֆուտբոլային մրցաշրջանի դափնեկիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ հանձնվեցին «Փյունիկի», «Միկայի» եւ «Բանանցի» ֆուտբոլիստներին ու մարզչական կազմին: Հանձնվեցին նաեւ անհատական մրցանակներ տարվա լավագույն ֆուտբոլիստ Արամ Հակոբյանին, առաջնության լավագույն ռմբարկու Նշան Էրզրումյանին, լավագույն տեսուչ Արամ Գրիգորյանին, լավագույն մրցավար Կարեն Նալբանդյանին: Առանձին լրատվամիջոցներ սահմանել էին հատուկ մրցանակներ տարբեր անվանակարգերում: «Տեսանելի աճ» մրցանակը հանձնվեց «Փյունիկի» ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանին: Լավագույն պաշտպանի մրցանակը ստացավ կիլիկիացի Արտաշես Բաղդասարյանը: Լավագույն դարպասապահի համար նախատեսված մրցանակը հանձնվեց փյունիկցի Գեւորգ Կասպարովին, իսկ լավագույն հարձակվող ճանաչվեց «Բանանցի» ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանը: Մրցաշրջանի լավագույն գոլի համար սահմանված մրցանակին արժանացավ Արամ Հակոբյանը` «Դնեպրի» դարպասը խփած գոլի համար: Հարձակողական ոճի պաշտպանի մրցանակը հանձնվեց փյունիկցի Ալեքսանդր Թադեւոսյանին: Կանանց ֆուտբոլում լավագույնը ճանաչված 15-ամյա Քրիստինե Ալեքսանյանին եւս հանձնվեց մրցանակ:

Հանդիսության մասնակիցներին իրենց ելույթներով ողջունեցին «Հայեր» համույթը, երգչուհիներ Աննա Խաչատրյանն ու Աիդա Սարգսյանը, դերասաններ Ազատ Գասպարյանը, Հարություն Մովսիսյանը, Լեւոն Մուրադյանը: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4