Տեր Նարեկ ավագ քահանա Ավագյանը նշանակված է Աբխազիայի հայերի հոգեւոր հովիվ: Հայաստանյայց առաքելական եկեղեցու ՌԴ հարավի թեմական առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը վերջերս Տեր Նարեկին ներկայացրել է Աբխազիայի Հանրապետության նախագահ Սերգեյ Բաղապշին, Աբխազիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ հայր Վիսարիոնին, Աբխազիայի հայ համայնքի ղեկավարությանը եւ պաշտոնական այլ անձանց: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը նշում է, որ աբխազահայոց հոգեւոր հովվի նստավայրը Գագրայի Սուրբ Հռիփսիմե մատուռն է:
Պ. Ք.