ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի հավաքականը մրցաշրջան-2005-ը եզրափակեց դասակարգման ցուցակի 108-րդ հորիզոնականում: Նախորդ ամսվա համեմատ մեր ընտրանին 2 տեղով վեր է բարձրացելՙ վարկանիշն ավելացնելով մեկով: Հիշենք, որ անցյալ տարվա արդյունքներով մեր հավաքականը 402 վարկանիշով 119-րդ տեղում էր:
Դասակարգման ցուցակում ամենամեծ առաջընթացը, որքան էլ որ զարմանալի է, ունեցել է Իրաքի հավաքականը: Վերջինս 20 հորիզոնականով վեր է բարձրացելՙ զբաղեցնելով 54-րդ տեղը: 17 տեղով առաջընթաց է ունեցել Ռուանդայի հավաքականը:
Չնչին փոփոխություններ են կատարվել լավագույն տասնյակի ներսում: Մեքսիկացիները 2 տեղով վեր են բարձրացել, մեկ հորիզոնական էլ առաջընթաց է ապրել Իսպանիայի ընտրանին: Ներկայացնում ենք լավագույն տասնյակի, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:
1. | Բրազիլիա | 840 |
2. | Չեխիա | 796 |
3. | Հոլանդիա | 791 |
4. | Արգենտինա | 772 |
5. | Մեքսիկա | 768 |
6. | Իսպանիա | 768 |
7. | Ֆրանսիա | 768 |
8. | ԱՄՆ | 767 |
9. | Անգլիա | 757 |
10. | Պորտուգալիա | 754 |
34. | Ռուսաստան | 662 |
40. | Ուկրաինա | 630 |
59. | Ուզբեկստան | 573 |
61. | Բելառուս | 570 |
69. | Լատվիա | 550 |
76. | Էստոնիա | 543 |
100. | Լիտվա | 464 |
104. | Վրաստան | 459 |
107. | Մոլդովա | 442 |
108. | Հայաստան | 431 |
114. | Ադրբեջան | 394 |
116. | Թուրքմենստան | 385 |
137. | Ղազախստան | 314 |
141. | Տաջիկստան | 299 |
157. | Ղրղզստան | 235 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ