«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2005-12-24 | #237, 2005-12-27 | #238, 2005-12-28


ԱՆԱՏՈԼԻ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՉԵՄՊԻՈՆ

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի հաղորդագրության համաձայն Անատոլի Պողոսյանը ճանաչվել է Արմավիրի շախմատի առաջնության հաղթող: Մրցաշարին մասնակցում էին մոտ 50 ուժեղագույն շախմատիստներ, որոնց թվում էին վարպետության յոթ թեկնածուներ: Անատոլի Պողոսյանը ցույց տվեց լավագույն արդյունքը (8 միավոր): Հայազգի մեկ այլ շախմատիստՙ Էդուարդ Հայրապետյանը զբաղեցրեց 3-րդ տեղը: Առաջնության մրցանակակիրները կպաշտպանեն Արմավիրի մարզական պատիվը երկրամասի առաջնությունում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4