Հունվարին «Արմավիան» կբացի նոր ավիաչվերթՙ Երեւան-Թել Ավիվ-Երեւան: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելույանը: Նա նաեւ ավելացրեց, որ կան այլ չվերթեր բացելու մտադրություններՙ Լոնդոն, Դելի, Պեկին եւ անգամ Լոս Անջելես: Ընկերությունը ծրագրում է ապրիլ-մայիս ամիսներին գնել եւ վարձակալել նոր ինքնաթիռներ:
Այն հարցին, թե ավիատոմսերի գների թանկացում չի՞ սպասվում, Նորայր Բելույանը պատասխանեց, որ եթե վառելիքի գինը չթանկանա, ապա ավիատոմսերի թանկացում չի լինի:
Ա. Մ.